Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Կանաչ թեյը ամրացնում է ոսկորները

Կանաչ թեյը ամրացնում է ոսկորները

Կանաչ թեյն արևելքում ամենից ընդունված ըմպելիքն է: Այն կարող է ամրացնել ոսկորները, դանդաղեցնել դրանց քայքայումն ու կանխարգելել օստեոպորոզը: Այս մասին գրում են չինացի գիտնականները` Journal of Agricultural and Food Chemistry պարբերականում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

 

Հոդվածի հեղինակ, Հոնգ Կոնգի համալսարանի գիտնական Բին Չժունլյոնը և նրա գործընկերները նշում են, որ նախկինում էլ շատ ուսումնասիրություններ են ապացուցել կանաչ թեյի օգտակար ազդեցությունը, մասնավորապես` քաղցկեղի և սրտային հիվանդությունների կանխարգելման հարցում:

 

Չինացի գիտնականները փորձարկել են կանաչ թեյի գլխավոր 3 բաղադրատարրերը առնետների վրա` և արդյունում պարզել են, որ դրանցից մեկը`(epigallocatechin - EGC) էպիգալոկատեխինը, ավելացնում է այն հիմնական ֆերմենտները, որոնք նպաստում են ոսկորների 79 տոկոսով աճին: Եվ, միևնույն ժամանակ, կանաչ թեյը չի թողնումբջջիջների վրա ոչ մի թունավոր ազդեցություն:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. maiden.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ